Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի շարք հայկական արտադրողների, խոշոր ընկերությունների ապագան և գոյությունը վտանգված է». Տիգրան Արզաքանցյան

21:24, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
«Մի շարք հայկական արտադրողների, խոշոր ընկերությունների ապագան և գոյությունը վտանգված է». Տիգրան Արզաքանցյան

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի գրառումը․ «Ամերիկյան դոլարը դրամի համեմատ շարունակում է գահավիժել։ Մասնագետները պայմանավորում են մի շարք գործոններով՝ առաջին հերթին առանձնացնելով Հայաստան ռուսաստանցիների բերած դրամական միջոցները և վերջին շրջանում ռուբլու կայունացումը։ Կենտրոնական բանկից էլ շեշտում են՝ փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա։
     Իսկ այս ամենի պատճառով տուժում են հայկական արտադրողները, այն արտադրողները, որոնց պատերազմից հետո հորդորում էին ուժեղնալ, աճել հզորանալ, որովհետև երկրի հենասյունը հենց նրանք էին։
     Մինչդեռ այսօր պարզվում է արտադրողներին պետությունը մենակ է թողել աշխարհաքաղաքական խմորումների պատճառով առաջ եկած հազար ու մի խնդիրների թնջուկում։
     Մի շարք հայկական արտադրողների, խոշոր ընկերությունների ապագան և գոյությունը վտանգված է։
     Դեռ որքա՞ն կշարունակվի դրամի կտրուկ արժևորման այս միտումն ու ինչպե՞ս այն կանդրադառնա տնտեսության վրա։ Անորոշությունը մեծ է․․․»։

| | |
1591 | 1
Facebook