Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԵՊՀ-ին պակասում է սկզբունքայնությունը»․ Ալեն Ղևոնդյան

03:18, ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ.
«ԵՊՀ-ին պակասում է սկզբունքայնությունը»․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Գիտե՞ք ինչն է ԵՊՀ-ին պակասում՝ սկզբունքայնությունը, հավաքական ու շատ հաճախ՝ հատկապես անհատական մակարդակում ...
     Չես կարող դու՝ որպես դասախոս, միմյանց հակադիր իրավիճակներում գնալ կոմպրոմիսների ու սպասել, որ ուսանողը, ում դու գիտելիք ես տալիս, քո առարկան սերտի բարձր որակով... ուսանողն ամեն բան շատ լավ տեսնում է:
     Ո՞նց կարող է ուսանողը հավատ ու վստահություն ունենա իր ուսուցչի նկատմամբ ու հարգելով՝ ընդունի նրա խոսքը, եթե տեսնում է, որ սա սկզբունքը սկզբունքի վրա է փոխում, ճամբարը՝ ճամբարի ու խորը ու համափարփակ հմտություններ ունի հետամուտի մասով...
     Փաստացիորեն ստացվում է, որ այդ դասախոսը ուսանողին սովորեցնում է այն, ինչպիսին չպետք է ու չի կարելի լինել:
     Հիմա խառը ժամանակներ են. մուտիլովշիկների, սրիկաների, քստմնելիների ու դավաճանների ժամանակներ. դրանք նոր չեն բուծվել, բայց հիմա լավ ինքնադրսևորվում են:
     ԵՊՀ-ի նման կառուցներում կոմֆորմիզմը հիմնական գաղափարական հոսանքն է: Դա վատ է, բայց դե էդ է:
     Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ուսանողներիս իրենց գնահատականի համար:
     Միշտ հիշեք, եթե 100 000 հոգի կանգնի ասի, որ սևը սպիտակ է, երբեք էդ մոտեցմանը կրողը չի կարելի լինել: Ինչպես ռուսներն են ասում «наше дело правое, за страну и за родину до конца».
     Անսկզբունք ապրում են միայն անասունները, դաշտում՝ արածելուց: Իրենց համար կապ չունի թե ո՞ւմ դաշտն է ու ի՞նչ են արածում, կարևորը՝ արածեն:
     Աշնանը կհանդիպենք կրթական ու քաղաքական բարիկադներում ու ... Աստված առաջ»:

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
3155 | 0
Facebook