Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գնեց մի քանի ավտոբուս, տաղանդավոր դերասանական մոտեցումներով սելֆիներ արեց ու գնաց»․ Սամսոնյան

16:54, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
«Գնեց մի քանի ավտոբուս, տաղանդավոր դերասանական մոտեցումներով սելֆիներ արեց ու գնաց»․ Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր փողոցում երկու կին զրուցում էին Երևանի հանրային տրանսպորտի վիճակից: Նրանք միաձայն եկան համաձայնության, որ «էս վիճակը չի էլ դզվելու»:
     Գրեթե համոզված եմ, որ նրանք 2018 թվականին ընտրել են Հայկ Մարությանին (և միգուցե նաև անիծել են ընդդիմությանը, որ խանգարել է սրտի քաղաքապետին), որը տապալեց հանրային տրանսպորտի` թղթին գրված ռեֆորմը, որովհետև չհասկացավ` թե ինչ պետք է անի և ոնց: Գնեց մի քանի ավտոբուսներ, տաղանդավոր դերասանական մոտեցումներով սելֆիներ, վիդեոներ արեց ու գնաց: Մարդիկ, բնականաբար, ուրախացան նոր ավտոբուսներով, բայց քաղաքացիներին այդպես էլ չհաջողվեց բացատրել, որ նոր ավտոբուս բերելը դեռ տրանսպորտի բարեփոխում չէ:
     Հիմա շարունակվում է նույն մոտեցումը: Նոր ավտոբուսները մտցնում են գծի մեջ, մաշում են, բայց քաղաքացիները շարունակում են դժգոհ մնալ, որովհետև հանրային տրանսպորտի ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՅՈւԹՅՈւՆ ՉՈւՆԻ. ավտոբուսի գիծ չկա, կանգառ չկա, գրաֆիկ չկա, սպասարկում չկա, վերահսկողությունն էլ` խայտառակ վատ:
     Այսպես մենք վերաբերում ենք բոլոր բարեփոխումներին` մեծ շուխուր, սելֆիներ, ձևական շարժումներ, բայց տակը համակարգային բովանդակություն չկա, որովհետև այդ բովանդակության ստեղծման համար քրտաջան աշխատանք է պետք, որի հավեսը ոչ մեկը չունի:
     Այսպիսով, կարճաժամկետ փիառը հաղթում է երկարաժամկետ և հիմնարար բարեփոխումներին:
     Մինչև այսօր հանրային տրանսպորտը կոնդիցիոներ չունի, իսկ դուք բողոքում եք դատական համակարգից»:

Աղբյուրը` Անի Սամսոնյան
7885 | 1
Facebook