Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«ՀՔԾ-ն իմ նկատմամբ կատարել է հանցագործություն»․ Արսեն Բաբայան

15:06, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
«ՀՔԾ-ն իմ նկատմամբ կատարել է հանցագործություն»․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ավարտվեց ինձ ու Արա Բաբլոյանին վերաբերվող քրեական գործի հերթական դատական նիստը:
     Հիշո՞ւմ եք, որ ասում էի հենց սկսվի քրեական գործի նյութերի հետազոտումը, շատ հետաքրքիր հանգամանքներ է բացահայտվելու:
     Այսօր այդպիսի առաջին բացահայտումն արեցի: Քրեական գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ ՀՔԾ-ն մինչև ինձ հարցաքննելը, անգամ մինչև ինձ հարցաքննության հրավիրելը, արդեն իմ նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել: ՀՔԾ-ն այդպիսով իմ նկատմամբ կատարել է հանցագործություն:
     Այս դեպքի բացահայտման նպատակով դատարանը նիստի ընթացքում դիմեց մեղադրողին, որպեսզի վերջինս քրեադատավարական ընթացակարգով դեպքին ընթացք տա, քննություն կատարվի և արդյունքների վերաբերյալ տեղեկացնի դատարանին»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
| | |
1208 | 0
Facebook