Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Միջազգային

Կրակել են Պուտինի «միջուկային ճամպրուկը» կրող թիկնապահի վրա

10:30, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Կրակել են Պուտինի «միջուկային ճամպրուկը» կրող թիկնապահի վրա

Խորհրդավոր գնդապետ Վադիմ Զիմինին, ով տեղափոխում էր ՌԴ նախագահների «միջուկային պայուսակը», հայտնաբերել են Կրասնոգորսկի իր բնակարանում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնում է Mirror-ը:

53-ամյա Վադիմ Զիմինն այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Բնակարանի խոհանոցում Զիմինին հայտնաբերել է եղբայրը:

Զիմինը Կրեմլում սկսել է աշխատել դեռ Բորիս Ելցինի օրոք, ապա շարունակել աշխատանքը Պուտինի անվտանգության ծառայությունում: Հայտնի է նաև, որ քրեական գործի շրջանակներում Վադիմ Զիմինը գտնվում էր տնային կալանքի տակ:

| | |
8486 | 0
Facebook