Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Սա տեղ չհասցնելով` թույլ կտանք ապրանքի գների բարձրացում»․ Սամսոն Գրիգորյան

13:06, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
«Սա տեղ չհասցնելով` թույլ կտանք ապրանքի գների բարձրացում»․ Սամսոն Գրիգորյան

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի գրառումը․ «Բաց նամակ՝ Central Bank of Armenia-ին
     Ասենք, «ո՛չ ավտոմատ թանկացմանը» խորագրով։
     Հարգելի ՀՀ Կենտրոնական բանկ, ՀՀ օրենքում` ընդունված 2022թ-ի հունվարի 18-ին` «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», 9-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է, որ «ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող սուբյեկտները պետք է ունենան և հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարման ընդունում, բացառությամբ կրպակների»։
     Սա իրենից ենթադրում է, որ կրպակներից բացի մնացած առևտրային ոլորտներում որտեղ կա ՀԴՄ սարք` պետք է ունենան POS-եր, որոնցով հնարավոր կլինի ընդունել քարտային վճարում, այստեղ նկատենք, որ նման վճարումների ընդունման դեպքում գումար ստացող իրավաբանական անձանցից որոշակի գումար է պահվում բանկի կողմից, բացի դա նշեմ, որ ցանկացած բանկ, որը գրանցված է ՀՀ-ում POS տերմինալը տրամադրելու համար կնքում է պայմանագիր, որտեղ նշվում է, որ X գումարից պակաս անկանխիկ առևտուր անելու դեպքում իրավաբանական անձը պետք է վճարի տուգանք X չափի։
     Սա իրենից ենթադրում է, որ իրավաբանական անձանց զուտ շահույթը կնվազի` կապված բանկերին վճարվելիք տոկոսներից և տուգանքներից, որի պատճառով էլ իրավաբանական անձինք ապրանքների գները կթանկացնեն։
     Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով առաջարկում եմ նույն օրենքի 3 հոդվածի 9-րդ կետով սահմանված դրույթը աշխատացնել, այն է` «Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքով սահմանված անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները», և սահմանված տոկոսադրույքները իջեցնել։ Ձեր կողմից նախնական վերլուծական տվյալները հաշվի առնելով՝ կարող եք վերլուծել և իմանալ, թե որքան պետք է իջեցվի տոկոսագումարները, որ տատանումը շատ չլինի և իրավաբանական անձինք ապրանքի գները ստիպված կամ ավտոմատ չթանկացնեն, հակառակ պարագայում ապրանքների գների բարձրացումը, մի քանի տոկոսով, դառնում է անխուսափելի, իսկ այդ ողջ բեռը ընկնում է սպառողի վրա և այդ հոգսը քաշողը դառնում ՀՀ քաղաքացին։
     Հարգելի ընթերցողներ, հորդորում եմ այս գրառումը տեղադրել ձեր էջերում կամ կիսվել, կարիք չկա նշել սկզբնաղբյուրը և հեղինակին, ուղղակի նշեմ, որ սա տեղ չհասցնելով` թույլ կտանք ապրանքի գների բարձրացում, որը կսկսվի շատ շուտով` հուլիսի 1-ից, քանի որ օրենքը կգործի եկող ամսվանից»։

5081 | 0
Facebook