Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց

10:00, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
«Ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ինչո՞ւ են մարդիկ կրակում
     Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում, այս անգամ, բարեբախտաբար, զոհեր չկան։ Տպավորություն է, որ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին ու նրա քթի տակ մարդիկ հարցեր են լուծում` իրար վրա կրակելով։
     Ոստիկանությունում կադրային լուծումների անհրաժեշտություն կա, գրեթե հաստատուն դիրքորոշում ունեմ, որ ծառայության այսօրվա ղեկավարությունը արդյունավետ կառավարման տեսանկյունից խնդիրներ ունի։ Այս պարագայում, երբ քաղաքական ղեկավարությունը կադրային լուրջ լուծումների չի գնում, ընդամենը խորացնում է ճգնաժամը` նպաստելով հանրության աչքերում ոստիկանության հեղինակազրկմանը։
     Մյուս կողմից, մարդիկ զենքի միջոցով հարցեր են լուծում, երբ տոտալ անվստահություն ունեն արդարադատության հանդեպ։
     Վերջին օրերին սկանդալային ձայնագրությունն ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը տապալել է դատաիրավական բարեփոխումները։
     Իշխանությունից պետք է պահանջել իր նախընտրական խոստումների կատարում, տվյալ դեպքում`

1) ոստիկանության բարեփոխումների ներառականություն, կադրային լուծումներ, նրա գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրում,

2) դատական համակարգի արմատական բարեփոխում` քաղաքական նպատակահարմարության բաղադրիչի իսպառ բացառմամբ»։

| | |
2074 | 1
Facebook