Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Վահագն Խաչատուրյանը՝ գնաճի պատճառների մասին

00:06, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Վահագն Խաչատուրյանը՝ գնաճի պատճառների մասին

«Գնաճը պայմանավորված է արտաքին ազդակների հետ։ Այն սկսվեց անցած տարի, որը պայմանավորված էր կորոնավիրուսով»,-Հ1-ի եթերում անդրադառնալով գնաճին, ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Այն քաղաքականությունը, որը վարում է Կենտրոնական բանկը, որպեսզի կարողանա իրավիճակը կառավարելի դարձնել, այն բոլոր երկրների Կենտրոնական բանկերի մակարդակով դեռևս չի աշխատում: Դրանք չեն աշխատում, որովհետև կորոնավիրուսը լրջագույն փոփոխություն մտցրեց մեր կյանքում: Լոգիստիկ բոլոր կապերը կտրվեցին: ԱՄՆ-ում մոտ 5 տրիլիոն գումար են բաժանել քաղաքացիներին, Եվրոմիությունում՝ մոտ 3 տրիլիոն եվրո, իսկ դա պետք է ազդեր ինֆլացիայի վրա: Սա դասական տնտեսագիտություն է և այս հանգամանքները հաշվի չառնել ու դրանք փորձել չտեսնել, ուղղակի բերեց նրան, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում այսօր աննախադեպ գնաճ է»,-ասաց նախագահը։

2996 | 0
Facebook