Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Չեմ փորձելու որևէ մեկին դաստիարակեմ, կամ փորձեն ինձ դաստիարակեն»․ Վ․ Խաչատուրյան

23:42, չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
«Չեմ փորձելու որևէ մեկին դաստիարակեմ, կամ փորձեն ինձ դաստիարակեն»․ Վ․ Խաչատուրյան

«Առաջին օրվանից էլ ասել եմ՝ ես ընդհանրապես բաց եմ ցանկացած երկխոսության համար, եթե կարիք ունենք իրար լսելու, սակայն տարբեր պատճառաբանություններով խորհրդարանական ընդդիմությունն այդ երկխոսություններից հրաժարվել է։ Ինձ համար մի պայման էլ կա՝ եթե դա լինում է քաղաքակիրթ ձևով, նորմալ բառապաշարով, հայերեն և հռետորաբանությունը պետք է լինի շատ համապատասախան, որովհետև ես չեմ փորձելու որևէ մեկին դաստիարակեմ, կամ փորձեն ինձ դաստիարակեն․ էդ տարիքում չենք»,- Հ1-ի եթերում ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին՝ այս 100-օրվա ընթացքում փորձե՞լ եք խոսել կամ զրուցել ընդդիմության ներկայացուցիչների հետ, ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով, որ այս պահին ևս նախագահականի դռները բաց են բոլորի առջև։

3246 | 0
Facebook