Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ահազանգ՝ Ալավերդի քաղաքից

19:12, չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
Ահազանգ՝ Ալավերդի քաղաքից

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգ կա Ալավերդի քաղաքից, որ այսօր ժամը 15:00-ի սահմաններում Դեբեդ գետը այս գույնի է եղել։
     Այստեղ բնականաբար խոսքը գնում է Մադանի լքված հանքախորշերից և լցակույտերից ու թափոնակույտերից Մադան գետակին խառնվող թափոնահոսքերին, որոնք խառնվում են Դեբեդ գետին Մադան գետակի միջոցով։
     Այդպիսի իրավիճակ է ցանկացած ուժեղ անձրևներից հետո։
     Ու այդպես, ամեն տարի կայուն ձևով աղտոտում ենք մեր շրջակա միջավայրը, վնասում մարդկանց առողջությանը, Ալավերդիից մինչև Բագրատաշեն ձգվող գյուղատնտեսական միջավայրը։
     Ով է պատասխանատու այս իրավիճակի համար ու ինչպես ենք լուծելու այս հարցը, դրանով պետք է զբաղվել, ոչ թե անիմաստ ու մարդկանց իրավունքներին ու միջավայրին վնասող օրենքների արագ ընդունմամբ։
     SOS Ալավերդի, Լոռի, Դեբեդ և Տավուշ,
     Ով է տալու պատասխան այս վիճակի համար, մարդկանց կյանքի տևողությունը նվազեցնելու համար»:

4920 | 0
Facebook