Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Համացանց

«Կրթության ոլորտում մենք ունենք սարսափելի սերնդային անջրպետ». Թոքմաջյան

01:00, չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
«Կրթության ոլորտում մենք ունենք սարսափելի սերնդային անջրպետ». Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Մեր կրթության լրջագույն խնդիրներից մեկն էլ սովորողների հետաքրքրության շարժառիթի բացակայությունն է կամ, որ ավելի ճիշտ է` տեղեկատվական մոտիվացիայի փոփոխությունը։
     Այս առումով մենք ունենք սարսափելի սերնդային անջրպետ։ Իմ շատ կոլեգաներ դեռ կարծում են, թե մենք տեղեկություն, գիտելիք կրող ու փոխանցող միակ աղբյուրն ենք լսարանում, դասարանում։ Եվ որ մեր տված «ճշմարտությունները» հույժ կարևոր են։
     Իմ սերունդն ապրում էր տեղեկատվական սովի պայմաններում։ Մեկ ամսագիր, եթե ճարվում էր, ապա փոխանցում էինք միմյանց ու վայն եկել տարել էր ուշացնողին։
     Վաղուց փոխվել են տեղեկատվական գործիքները, փոխվել են մոտեցումները, փոխվել են սովորողների մոտիվացիոն հանգամանքները և ընկալումները։ Մեր կրթական համակարգը, մեծ հաշվով, հետ է մնացել այդ ամենից։
     Սովորողն ունի ձեռքի պատուհան, որի միջոցով կարող է շատ ավելին ստանալ, քան մենք ունակ ենք տալ։ Կամ սա գիտակցում ենք ու սկսում աշխատել ինքներս մեր վրա` համագործակցային դաշտում, կամ շարունակում ենք ընկղմվել կործանարար ճահճում` խորացնելով անջրպետը»։

| | |
1815 | 0
Facebook