Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սա Ղարաբաղյան երկրորդ շարժման պես մի շարժում է, որը հասնելու է իր նպատակին». Վանեցյան

23:06, երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
«Սա Ղարաբաղյան երկրորդ շարժման պես մի շարժում է, որը հասնելու է իր նպատակին». Վանեցյան

«Ես չեմ կարծում, որ շարժումը չհաջողեց: Այս փուլում կարող է և որոշակի դանդաղեց շարժման վերջնանպատակին հասնելու ընթացքը: «Դիմադրություն» շարժումն առնվազն այս փուլում կանխել է հնարավոր ստորագրելիք կապիտուլյացիոն փաստաթղթերը, կանխել է մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը տեսել է, որ երբ իշխանությունն ու Փաշինյանը հայտարարում են, որ իրենք հայ ժողովրդի անունից կարող են ստորագրել ցանկացած թուղթ, այսօր շարժումը ցույց տվեց, որ Փաշինյանը չի կարող գնալ միակողմանի զիջումների և Հայաստանը տանել երկրորդ կապիտուլյացիայի: Սա համազգային շարժում է, սա Ղարաբաղյան երկրորդ շարժման պես մի շարժում է, որը հասնելու է իր նպատակին»,- «Հարցազրույցի» եթերում ասաց Արթուր Վանեցյանը:

Պետրոս Ղազարյանի հարցին՝ և դուք այժմ դո՞ւրս եք գալիս Ղարաբաղյան այդ երկրորդ շարժումից, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ ասում՝ ես դուրս եմ գալիս շարժումից: Կա ազգային ազատագրական պայքարի շարժում, որի նպատակը մեկն է, նույնն է, բայց ճանապարհները՝ ոնց հասնել նպատակին, այս փուլում ես կարծում եմ, որ պետք է լինեն այլ կերպ, իրենք կարծում են, որ պետք է լինեն այլ կերպ»:

3534 | 0
Facebook