Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեզ մանդատ տվել են այս իշխանություններին վռնդելու, ոչ թե սնդիկի մասին օրենքը քննարկելու համար». Վանեցյան

22:48, երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
«Մեզ մանդատ տվել են այս իշխանություններին վռնդելու, ոչ թե սնդիկի մասին օրենքը քննարկելու համար». Վանեցյան

«Ես և «Հայրենիք» կուսակցությունը կարծում ենք, որ խորհրդարանն այլևս այն վայրը չէ, որտեղ պետք է գործունեություն ծավալենք: Սա որևէ կերպ չի նշանակում, որ իմ մնացած գործընկերները սխալվում են: Կարող է՝ ես եմ սխալվում: Իմ կարծիքով, ժողովուրդը մեզ տվել է մանդատ այս իշխանություններին վռնդելու համար, ոչ թե, օրինակ, սնդիկի մասին օրենքը քննարկելու համար՝ ինչքան էլ դա կարևոր օրենք լինի: Մենք ականատես ենք եղել երևույթի, երբ մեր մի քանի պատգամավորների զինվորական համազգեստով անվտանգության ծառայողներն ամբիոնից վերցնում, դուրս են շպրտում: Ականատես ենք եղել, թե ինչպես են իրենց թվաքանակով իշխող խմբակցության պատգամավորները լկտի պահվածք ցուցաբերում մնացածի նկատմամբ: Իրենք որևէ կառուցողական աշխատանք չեն կարողանում տանել. ես գնամ պառլամենտում ի՞նչ անեմ»,- Հանրայինի եթերում ասաց Արթուր Վանեցյանը:

2973 | 0
Facebook