Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանը ձեռք կբերի 15 տրոլեյբուս, 150 ավտոբուս

18:06, երեքշաբթի, 21 հունիսի, 2022 թ.
Երևանը ձեռք կբերի 15 տրոլեյբուս, 150 ավտոբուս

«Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (այսուհետ` նախագիծ) նախատեսվում է Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները. Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով ավելացնել 6,342,503.0 հազար դրամ և ծրագրի ամբողջ գումարն ուղղել 15 միավոր տրոլեյբուսների և 150 միավոր ավտոբուսների ձեռքբերմանը:

Նախագծով առաջարկվում է «Վերելակների հիմնանորոգում» ծրագրով նախատեսել 410,000.0 հազ. դրամ՝ 41 վերելակների ձեռքբերման և տեղադրման նպատակով: Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունները:

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հարց ուղղեց՝ գիտենք, թե որ ուղղություններով են գնալու, դրա համա՞ր են այդ քանակի պատվիրել, քաղաքապետը բացասական պատասխան տվեց, ապա պարզաբանեց.

«Հաշվարկել ենք, թե որքան ֆինանսական հնարավորություն ունենք, ոչ թե՝ որքան պահանջ կա: Երբ տրանսպորտային միջոցը գա՝ որտեղ շարժակազմը քիչ է, այնտեղ կավելանա, և այլն: Երևանը սպասարկելու համար առանց ռեզերվային շարժակազմի՝ 850 տրանսպորտային միջոց է անհրաժեշտ»,- պատասխանեց Հրաչյա Սարգսյանը:

5829 | 1
Facebook