Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Միջազգային

Վրաստանը բարձրացրել է իր տարածքով տարանցման վճարը

21:42, երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ.
Վրաստանը բարձրացրել է իր տարածքով տարանցման վճարը

Վրաստանը բարձրացրել է իր տարածքով տարանցման վճարը։ Այսօրվանից բեռնատարների վարորդները 200 լարիի փոխարեն (մոտ 70 ԱՄՆ դոլար) կվճարեն 350 լարի (մոտ 120 դոլար)։ Համապատասխան որոշումը կայացրել է երկրի ֆինանսների նախարարությունը։
     Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ սակագներն անփոփոխ են եղել վերջին 14 տարիների ընթացքում։ Ընդ որում, վերջին տարիներին Վրաստանն ավելի քան 5 մլրդ լարի (մոտ 1,3 մլրդ դոլար) ներդրում է կատարել ենթակառուցվածքները և մայրուղիները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։
     Նշվում է, որ ուղեվարձն աճել է ոչ միայն օտարերկրյա բեռնատարների, այլև Վրաստանի տարածքով տարանցիկ երթևեկող բեռնատարների վարորդների համար:

| | |
3241 | 0
Facebook