Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի հետախուզությունը ձեռք է բերել Ղրիմի կամրջի տեխնիկական մանրամասն տվյալները

21:42, հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Ուկրաինայի հետախուզությունը ձեռք է բերել Ղրիմի կամրջի տեխնիկական մանրամասն տվյալները

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը (GUR) հայտարարել է Ղրիմի կամրջի մանրամասն տեխնիկական փաստաթղթերի ստացման մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով գերատեսչության սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարությանը։

Փաստաթղթերի ստացման մասին հաղորդագրության հետ մեկտեղ վարչությունը առցանց տեղադրել է «Կերչի նեղուցով տրանսպորտային անցման կառուցում» շնորհանդեսը։ Մամուլի ծառայությունը պնդում է, որ նյութում մանրամասն տվյալներ են նկարագրվում «ռելիեֆի, ճանապարհի մակերեսի, կամուրջների հենարանների, հակասողանքային կառույցների, մուտքերի ու ելքերի և համալիրի ողջ ենթակառուցվածքի մասին»։

7706 | 0
Facebook