Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնական Zipair-ը հրաժարվում է իր ապրանքային նշանից

20:06, հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Ճապոնական Zipair-ը հրաժարվում է իր ապրանքային նշանից

Japan Airlines-ի դուստր ձեռնարկությունը՝ լոուքոսթեր Zipair-ը, աստիճանաբար կհրաժարվի «Z» լոգոյից, որը ցուցադրվում է իր Boeing 787 ինքնաթիռների վրա:
     Ընկերության նախագահ Սինգո Նիշիդայի խոսքով՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ պոչի վրայի հսկա «Z»-ն ընկերության բրենդինգին անծանոթ մարդկանց կողմից կարող է մեկնաբանվել որպես աջակցություն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմին։ Տառային պատկերանշանը կփոխարինվի կանաչ, սև և սպիտակ գրաֆիկական զարդանախշով:

5932 | 0
Facebook