Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիմորդները քննություն են հանձնում «Մաթեմատիկա»-ից

09:00, ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
Դիմորդները քննություն են հանձնում «Մաթեմատիկա»-ից

Հունիսի 17-ին միասնական քննությունների չորրորդ օրն է. դիմորդները քննություն են հանձնում «Մաթեմատիկա» առարկայից։

Մարզերի ու մայրաքաղաքի 38 քննական կենտրոնում քննություն հանձնողների նախնական թիվը 5414 է՝ ավելի շատ քան նախորդ տարում /4843/: Երևանում քննություն է հանձնում 1842 դիմորդ, մարզերում՝ 3572 դիմորդ. Լոռիում՝ 396, Կոտայքում՝ 472, Շիրակում՝ 474, Սյունիքում՝ 318, Վայոց Ձորում՝ 81, Տավուշում՝ 262, Արագածոտնում՝ 234, Արարատում՝ 398, Արմավիրում՝ 401, Գեղարքունիքում՝ 317:

Ստորև՝ Երևանի քննական կենտրոնները:

1 Երևանի թիվ 11 հ/դ

2 Երևանի թիվ 14 հ/դ

3 Երևանի թիվ 189 ա/դ

4 Երևանի թիվ 190 ա/դ

5 Երևանի թիվ 29 ա/դ

6 Երևանի թիվ 62 ա/դ

7 Երևանի թիվ 168 հ/դ

8 Երևանի թիվ 170 ա/դ

9 Երևանի թիվ 155 հ/դ

10 Երևանի թիվ 118 ա/դ

11 Երևանի թիվ 88 հ/դ

12 Երևանի թիվ 135 հ/դ

13 Երևանի թիվ 200 հ/դ

2597 | 0
Facebook