Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնը, Շոլցը և Դրագին ժամանել են Ուկրաինա

10:07, հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ.
Մակրոնը, Շոլցը և Դրագին ժամանել են Ուկրաինա

Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Իտալիայի վարչապետը գտնվում են Ուկրաինայում, հաղորդում են RaiNews-ը և La Repubblica-ն։ Հրապարակվել է բարձրաստիճան պատվիրակության լուսանկարը՝ գնացքի VIP վագոնում:

Քաղաքական գործիչները կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Հունիսի 11-ին երեք ղեկավարների Ուկրաինա այցելելու մտադրության մասին տեղեկացրել էր Bild am Sonntag-ը։ Պարբերականը չէր բացառել, որ կենտրոնական թեմաներն են լինելու Կիև սպառազինությունների մատակարարումը և աջակցությունն Ուկրաինային՝ Եվրոմիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում։

7503 | 0
Facebook