Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափութեանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

18:18, երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափութեանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ՝ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան, պրոֆեսոր Արտեմ Փաթափութեանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:

Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից, նշելով, որ պրոֆեսոր Փաթափութեանն ունի ակնառու նվաճումներ մոլեկուլային կենսաբանության և նյարդաֆիզիոլոգիայի բնագավառում: 2021 թվականին նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում՝ ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։

2590 | 0
Facebook