Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիմորդները քննություն են հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

09:48, երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
Դիմորդները քննություն են հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Այսօր միասնական քննությունների երրրորդ օրն է, ձևավորվել է 35 քննական կենտրոն. դիմորդները քննություն են հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Առարկան հայտագրել է 5253 դիմորդ /2021-ին՝ 3730/, նրանցից 1290-ը քննությունը հանձնելու է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց Ձորում, 348-ը Տավուշում, 255-ը Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ Գեղարքունիքում:

Երևանի քննական կենտրոնները, հասցեները, դիմորդների թիվը.

Երևանի թիվ 11 հ/դ, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2, 140 դիմորդ

Երևանի թիվ 14 հ/դ, Կենտրոն, Երվանդ Քոչարի 12/1, 160 դիմորդ

Երևանի թիվ 57 հ/դ, Կենտրոն, Վրացյան 75, 112 դիմորդ

Երևանի թիվ 189 ա/դ, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 160

Երևանի թիվ 155 հ/դ, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբ., 140

Երևանի թիվ 135 հ/դ, Նոր նորք, Ն. Ստեփանյան 5, 160

Երևանի թիվ 190 ա/դ, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2, 140

Երևանի թիվ 168 հ/դ, Աջափնյակ, Բաշինջաղյան 1-ին նրբ.,120

Երևանի թիվ 200 հ/դ, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 140:

3045 | 0
Facebook