Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԵՊՀ կայքն ունի շուրջ 30-35 աշխատակիցներ, նրանց միջին աշխատավարձը 250 000 ՀՀ դրամ է»․ Կ․ Հեքիմյան

02:06, երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
«ԵՊՀ կայքն ունի շուրջ 30-35 աշխատակիցներ, նրանց միջին աշխատավարձը 250 000 ՀՀ դրամ է»․ Կ․ Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊՀ-ն ունի կայք: Ձեզանից քանի՞սն են այցելում այդ կայքը և հնարավոր այցելության ընթացքում ձեզանից քանի՞սն են արժեքավոր տեղեկություններ ստանում կայքից: Ի՞նչ ասեմ, մտեք և ինքներդ գնահատեք, իսկ ես միայն թվեր կներկայացնեմ:
     Ուրեմն, կայքը սպասարկում է ԵՊՀ երեք ստորաբաժանում: Կայքի սպասարկման «աշխատանքներում» ներգրավված են ԵՊՀ շուրջ 30-35 աշխատակիցներ: Վերջիններիս միջին աշխատավարձը կազմում է - 250 000 ՀՀ դրամ: Դրանից բացի՝ կայքի «աշխատանքներում» ներգրավված անձինք պարբերաբար անհայտ ծագումնաբանություն ունեցող պարգևավճարներ են ստանում: Պարզ թվաբանական գործողությամբ ստանում ենք, որ կայքի միջին ամսական (առանց պարգևավճարների) միայն աշխատավարձի բյուջեն կազմում է 8 750 000 ՀՀ դրամ (շուրջ 21 000 ԱՄՆ դոլար): Եվ, եթե այս թվին գումարենք «աշխատանքի» համար ելքագրվող այլ ծախսերը (համակարգիչներ, կահավորանք, վառելիք, հոսանք և այլն), ապա թիվը կկրկնապատկվի: Այդ գումարի դիմաց կայքում օրական միջինում տեղադրվում է 2 իրադարձային, անհեղինակ հոդված: Հոդվածների հետաքրքրության կամ որակի վերաբերյալ կարծիքս կհայտնեմ մեկ այլ գրառման տեսքով:
     Համոզված եմ, որ գրառումս կարդում են բազմաթիվ լրագրողներ և մեդիա ոլորտի այլ ներկայացուցիչներ: Համեմատեք ԵՊՀ կայքի վրա ծախսվող գումարը ձեր կայքերի վրա ծախսվող գումարների հետ: Համեմատեք նաև ՕԳԳ-ները:
     Համոզված եմ, որ գրառումս կարդում են ԵՊՀ բազմաթիվ ուսանողներ, ուսանողների ծնողներ, դասախոսներ, դոցենտներ, պրոֆեսորներ, ինչպես նաև այլ հիմնարկներում աշխատող գիտնականներ: Համեմատեք ԵՊՀ կայքի վրա ծախսվող գումարը ձեր գիտական, դասախոսական գործունեության վրա ծախսվող գումարի հետ: Դե, իսկ ԵՊՀ ուսանողներին և ուսանողների ծնողներին առաջարկում եմ լուրջ և համապարփակ հետևություններ անել այս գրառումից:
     Առայժմ այսքանը»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
3866 | 0
Facebook