Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս օլիգարխները շարունակում են թռչել Եվրոպա՝ չնայած պատժամիջոցներին

19:48, երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ.
Ռուս օլիգարխները շարունակում են թռչել Եվրոպա՝ չնայած պատժամիջոցներին

Ռուսաստանի օդանավերի թռիչքը Եվրոպայի վրայով արգելող պատժամիջոցների սահմանումից ի վեր ռուս միլիարդատերերին պատկանող մասնավոր ինքնաթիռները մոտ 30 թռիչք են իրականացրել եվրոպական օդային տարածքում, պարզել է Welt am Sonntag-ը։

Օրինակ, փետրվարի 28-ին միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի ինքնաթիռները Ֆլորենցիայի ու Մյունխենի օդանավակայաններից թռել են Տաշքենդ։ Մարտի սկզբին Սան Մարինոյում գրանցված T7-7AA գրանցման համարանիշով Bombardier ինքնաթիռը Նիսից թռել է Ստամբուլ։ Ինքնաթիռը պատկանում է ռուս գործարար Ալբերտ Ավդոլյանին, նշում է Welt am Sonntag-ը։ Ապրիլին Լյուքսեմբուրգում գրանցված ինքնաթիռը, որը պատկանում էր ռուս միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգին, Շվեյցարիայի Բազելից թռել է Ղազախստան։

Պատժամիջոցների սահմանումից հետո Ֆրանսիայի վրայով առնվազն ութ թռիչք է իրականացվել ռուս գործարար Ալեքսանդր Զանադվորովի ուղղաթիռով, գրում է թերթը։ «Ռուսաստանից դուրս գրանցված և ոչ ռուսական ընկերություններին պատկանող բիզնես ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ պատժամիջոցների կիրառումը երբեմն դժվար է դառնում սեփականության ոչ թափանցիկ կառույցների պատճառով», - բացատրել է աղբյուրը Welt am Sonntag-ին։

7421 | 0
Facebook