Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը բացառել է հանրապետությունում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը։
«Ընդդիմությունը խնդրում է նշել ընտրությունների օրը։ Ընտրությունները տեղի կունենան հաջորդ հունիսին։ Նոյեմբերին (ինչպես պնդում է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն-խմբ.) արտահերթ ընտրություններ չեն լինի։ Դուք նախ պատրաստվում եք և հայտարարում, թե արդյո՞ք թեկնածու եք լինելու նախագահական ընտրություններում, եթե ոչ, ապա հայտարարեք ձեր թեկնածուին»,- ասել է նա։