Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասքն Ուկրաինայի հետախույզներին Starlink է փոխանցել

19:30, կիրակի, 12 հունիսի, 2022 թ.
Մասքն Ուկրաինայի հետախույզներին Starlink է փոխանցել

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասքը Starlink արբանյակային կապի համակարգերի ևս մեկ խմբաքանակ է նվիրաբերել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, գրում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում։

«Բազմազբաղ Իլոն Մասքին հաջողվում է ոչ միայն աշխատել Մարս առաքելությանը նախապատրաստվելու վրա, այլև Starlink-ը փոխանցել մեր հետախուզությանը, որն այնքան անհրաժեշտ է նրանց հատուկ առաքելությունների համար: Ուկրաինական բանակը կպաշտպանի ազատությունը Երկրի վրա, որպեսզի այն տարածվի նույնիսկ Մարսի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

7060 | 0
Facebook