Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիմադրություն» շարժման մասնակիցները վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ

10:36, ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ.
«Դիմադրություն» շարժման մասնակիցները վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ

«Մեր ժողովուրդն ուզում է առանց Նիկոլ, առանց թուրքի, առանց հայրենադավի Հայաստան: Մեր բոլորի մասնակցությամբ այսօր եկանք՝ ասելու, որ այս մարդը չունի լեգիտիմություն, որ այս մարդը խաբել է ժողովրդին»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ-ական գործիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «ՀՀ-ում գտնվող պատվիրակությունները լավ էլ գիտեն, որ ինչպես ստախոս է ցանկացած տեղ, այնպես էլ սուտ է խոսում նաև ՀԱՊԿ-ում»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ նախագահականում ընթանում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Ոստիկանները փակել էին Բաղրամյան 26 տանող ճանապարհը. երթը կանգ էր առել:

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այս պահին վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ
4512 | 0
Facebook