Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական դատարանը կառգրավի Նատալյա Ռոտենբերգի շքեղ բնակարանը

20:24, հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ.
Բրիտանական դատարանը կառգրավի Նատալյա Ռոտենբերգի շքեղ բնակարանը

Հայազգի քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի բնակարանը, որը գտնվում է բրիտանական Ուեսթմինսթերում, առգրավվել է հիփոթեքային վճարը չմուծելու պատճառով:

Բնակարանը գնահատվում է 8,73 մլն ֆունտ սթերլինգ:

Դատավորը կարգադրել է առգրավել շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատ և թագավորական այգիներ: պատճառն այն է, որ 40-ամյա Նատալյա Ռոտենբերգն «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար տրամադրված վարկի դիմաց:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Նատալյա Ռոտենբերգը բնակարանը գնել է իր անունով՝ վերցնելով 1,3 մլն ֆունտ սթերլինգ վարկ: Բայց քանի որ նա պահանջված վճարումները չի կատարել, պարտքի չափը հասել է 1,6 մլն ֆունտ սթերլինգի:

7062 | 0
Facebook