Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի «իրական հնարավորության» մասին

21:06, չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
ԱՄՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի «իրական հնարավորության» մասին

Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը:

«Կարծում եմ, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի համար կա իրական հնարավորություն առաջ շարժվելու հարաբերությունների նորմալացման և խաղաղ կարգավորման հարցում»,- արտասահմանյան լրագրողների համար ճեպազրույցում ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գծով պաշտոնյան:

«Մենք տեսել ենք, որ երկու երկրներն էլ կատարում են կարևոր քայլեր։ ԱՄՆ-ը մեծապես խրախուսում է դա»,- ասել է Դոնֆրիդը:

7751 | 0
Facebook