Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ»․ Անահիտ Ավանեսյան

19:42, չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ.
«Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ»․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․ «Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։
     Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։
     Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է»։

6106 | 4
Facebook