Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանը 630 մլն դոլարի զենք է ուղարկում Ուկրաինա

21:36, երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ.
Լեհաստանը 630 մլն դոլարի զենք է ուղարկում Ուկրաինա

Լեհաստանը 630 մլն դոլարի զենք է ուղարկում Ուկրաինա, երեքշաբթի օրը Huta Stalowa Wola ռազմակայանի տարածքում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել են Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին և հանրապետության պետական ​​ակտիվների վերահսկողության նախարար Յացեկ Սասինը։

Վերջին 30 տարում Լեհաստանի պաշտպանական արդյունաբերությունում նման պայմանագիր չի եղել:

«Այժմ մենք ստորագրում ենք զենքի արտահանման ամենախոշոր պայմանագրերից մեկը, եթե ոչ՝ ամենամեծը վերջին 30 տարվա ընթացքում»,- ասել է Մորավիեցկին՝ ընդգծելով, որ դա «զենքի վաճառքն է ուկրաինացիներին»։

7091 | 0
Facebook