Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսաստանը վերացրել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները

21:24, երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանը վերացրել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները

Ռուսաստանը վերացրել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության «կորոնավիրուսային» սահմանափակումները: Այդ մասին համապատասխան որոշումն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ավելի վաղ ՌԴ կառավարության որոշմամբ կազմվել էր այն երկրների ցանկը, որոնց հետ Ռուսաստանի տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումները պետք է վերացվեն: Այդ ցանկի մեջ մտնում էին 9 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Ուկրաինան: Այժմ 2022 թ. մայիսի 22-ի որոշման մեջ փոփոխություններ են արվել և ավելացվել են Հայաստանի և Ղրղզստանի անունները:

11460 | 0
Facebook