Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը կարող է դադարեցնել Twitter-ի գնման գործարքը

19:48, երկուշաբթի, 06 հունիսի, 2022 թ.
Իլոն Մասքը կարող է դադարեցնել Twitter-ի գնման գործարքը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքը կարող է խզել Twitter-ը գնելու գործարքը այն պատճառով, որ ընկերությունը տվյալներ չի տրամադրել սփամի և կեղծ օգտահաշիվների քանակի մասին, հայտնում է Mignews-ը։

«Այս պահին Մասքը կարծում է, որ Twitter-ն ակնհայտորեն հրաժարվում է կատարել միաձուլման համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները»,- ասել է միլիարդատիրոջ փաստաբանը։

Նրա խոսքով՝ սա միաձուլման պայմանագրով նախատեսված Twitter-ի պարտավորությունների ակնհայտ էական խախտում է, և Մասքն իրեն վերապահում է դրանից բխող բոլոր իրավունքները, ներառյալ գործարքը չկատարելու և միաձուլման պայմանագիրը չեղարկելու իրավունքը։

5854 | 0
Facebook