Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լատվիան արգելել է ռուսական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը

16:00, երկուշաբթի, 06 հունիսի, 2022 թ.
Լատվիան արգելել է ռուսական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը

Լատվիան արգելել է ռուսական 80 հեռուստաալիքների հեռարձակումը. որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 9-ից և կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը չի դադարեցնում պատերազմն Ուկրաինայում, հայտնում է Delfi-ն։

Արգելված ալիքների ցանկում են «Кино24»-ը, «Мир ТВ»-ն, «Охота и рыбалка»-ն, «Перец»-ը և այլն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոմիությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում, կանջատի ռուսական Rossiya24, TV center International, RTR Planeta ալքիները՝ կաբելային, արբանյակային և ինտերնետային հեռարձակումներից։

5796 | 0
Facebook