Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում

22:36, կիրակի, 05 հունիսի, 2022 թ.
«Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ,
     ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։
     Ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։
     Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն այսօր խորհրդակցություն են անցկացրել։ Վաղը ազգային պարկի մասնագետները կայցելեն գրառումներում նշված բոլոր կոորդինատներով, տեղում կուսումնասիրեն խնդիրը և նմուշառումներ կիրականացնեն։
     Շնորհակալություն ենք հայտնում ահազանգի համար և հորդորում՝ նախքան մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը, զերծ մնալ հնարավոր պատճառների մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից»։

4579 | 0
Facebook