Հունաստանի իշխանություններn «անհավանական քանակությամբ» զենք ու զինամթերք են փոխանցել և դեռ պատրաստվում են փոխանցել Ուկրաինային, գրում է Pro News տեղական լրատվական պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Լրատվականի կողմից հրապարակված՝ Ուկրաինայի սպառազինությունների ցանկը ներառում է 122 BMP-1, 60 FIM-92 Stinger MANPADS, 32,000 հրետանի և հրացան, 1,100 հակատանկային պարկուճ, 2,100 հրթիռ, 20,000 Կալաշնիկով գրոհային և 32 միլիոն արկ։
Պորտալի տվյալներով՝ զենքը Ուկրաինա է գալիս կղզիներում գտնվող հունական բանակի պահեստներից։ Այն տեղափոխելու համար օգտագործվել են հունական, կանադական և նորզելանդական տրանսպորտային ինքնաթիռներ։