Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում հաստատվել է կապիկի ծաղիկի 780 դեպք

16:44, կիրակի, 05 հունիսի, 2022 թ.
Աշխարհում հաստատվել է կապիկի ծաղիկի 780 դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհի 27 երկրներում արդեն գրանցվել է կապիկի ծաղիկի 780 դեպք, այս մասին հայտնում է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կապիկի ծաղիկից այս տարի առաջին մարդն է մահացել:

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մեծ բշտիկները կարող են տարածվել ամբողջ մարմնով, որոնք աստիճանաբար վերածվում են թարախաբշտիկների: Ախտանշաններն են՝ ջերմությունը, գլխացավը, մարմնի ցավը:

7150 | 0
Facebook