Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ի պատժամիջոցները Gazprom Germania-ի դեմ՝ Գերմանիայի համար տարեկան 5 մլրդ եվրո կարժենան

14:24, կիրակի, 05 հունիսի, 2022 թ.
ՌԴ-ի պատժամիջոցները Gazprom Germania-ի դեմ՝ Գերմանիայի համար տարեկան 5 մլրդ եվրո կարժենան

Ռուսական պատժամիջոցները Gazprom Germania-ի և նրա դուստր ձեռնարկությունների դեմ, Գերմանիայում գազ սպառողների համար կարող են տարեկան լրացուցիչ 5 միլիարդ եվրո արժենալ, գրում է Welt am Sonntag-ը՝ վկայակոչելով ոլորտի անանուն ներկայացուցիչներին։

Ընկերությունները ռուսական Газпром-ի «դուստրերն» էին, սակայն այն ապրիլի 1-ից դադարեցրեց իր մասնակցությունը։ Մայիսի 11-ին Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Gazprom Germania-ի և դրա կառավարման տակ գտնվող ընկերությունների դեմ: Հաջորդ օրը Գերմանիայի փոխկանցլերը հայտարարեց, որ Газпрома-ի նախկին դուստր ձեռնարկություններն այլևս գազ չեն ստանում։

Միաժամանակ նա վստահեցրել է, որ շուկան կկարողանա փոխհատուցել մատակարարումների անկումը։

Welt-ը գրում է, որ գազի այլ մատակարարներին նախապատվությունը մեծ բեռ կստեղծի դաշնային բյուջեի վրա, քանի որ գազը ձեռք կբերվի ավելի բարձր գներով։

6249 | 0
Facebook