Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հորդորում ենք զգոն և զգույշ լինել». Արցախի ԱԻՊԾ

13:29, ուրբաթ, 03 հունիսի, 2022 թ.
«Հորդորում ենք զգոն և զգույշ լինել». Արցախի ԱԻՊԾ

ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է, որ պայմանավորված եղանակի կտրուկ տաքացմամբ՝ տարվա այս սեզոնին ակտիվանում են սողունները, հայտնվում անգամ բնակարաններում: Քանի որ թունավոր օձերի դեմ պայքարը համալիր մոտեցման խնդիր է, ուստի հորդորում ենք զգույշ լինել:
     Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է լվանալ վերքը և ծածկել մանրէազերծ վիրակապով։
     Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։
     Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում պետք է սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։
     Հանգստացրեք տուժածին, սա առաջին նախապայմանն է, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։
     Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Շատ կարևոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։
     ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է լինել զգոն և սողունների սեզոնային ակտիվացումը չդիտարկել որպես մեծ վտանգ:
     Օգնության հեռախոսահամարներ-911,101,112:

4133 | 0
Facebook