Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևն ահազանգում է՝ Ռուսաստանն Ուկրաինայից գողացած հացահատիկն ուղարկում է Սիրիա

20:54, հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ.
Կիևն ահազանգում է՝ Ռուսաստանն Ուկրաինայից գողացած հացահատիկն ուղարկում է Սիրիա

Ռուսաստանն իր դաշնակից Սիրիային ուղարկել է մոտ 100.000 տոննա ցորեն, որը գողացել էր Ուկրաինա ներխուժելուց հետո, հայտարարել է Բեյրութում Ուկրաինայի դեսպանությունը՝ որակելով այդ առաքումները հանցավոր գործունեություն:

Դեսպանատնից Reuters-ին հայտնել են, որ բեռնափոխադրողներից մեկը եղել է Ռուսաստանի դրոշով «Մատրոս Պոզինիչ» նավը, որը մայիսի վերջին ժամանել է Սիրիայի գլխավոր ծովային նավահանգիստ՝ Լաթաքիա:

Ինչպես հայտնում է Refinitiv-ը, «Մատրոս Պոզինիչ» նավը ցորենով բեռնված է եղել Սևաստոպոլի նավահանգստում, որի մեկնման ամսաթիվը մայիսի 19-ն է: Նավի ժամանման վայրը նշվում է Սիրիան։ Մայիսի 29-ին Planet Labs PBC-ի կողմից արված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ նույն նավը նավահանգիստ է մտել Լաթաքիայում:

Լիբանանում Ուկրաինայի դեսպանությունը, հղում անելով ուկրաինական իրավապահ մարմիններին, հայտնել է, որ «Մատրոս Պոզինիչ» նավի վրա գտնվող հացահատիկը «գողացվել է» ուկրաինական պահեստարաններից՝ վերջերս ռուսական զորքերի կողմից գրավված տարածքներում:

7558 | 0
Facebook