Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական ևս երկու բանկ կհեռացվեն SWIFT-ից

20:18, հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ.
Ռուսական ևս երկու բանկ կհեռացվեն SWIFT-ից

Եվրոմիությունը որոշել է որպես պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մաս, անջատել Ռոսսելխոզբանկը և Մոսկովյան վարկային բանկը տեղեկատվության փոխանցման և վճարումներ կատարելու SWIFT միջազգային միջբանկային համակարգից: Այս մասին այսօր հայտնել է Bloomberg-ը։ Այս միջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։

Ավելի վաղ Եվրոմիությունը որոշել էր անջատել ռուսական Սբերբանկը SWIFT-ից։ Նշվել է, որ բելառուսական բանկերից մեկը (նրա անունը չի հաղորդվում) նույնպես կզրկվի համակարգ մուտք գործելու հնարավորությունից։

ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները հինգշաբթի հաստատել են պատժամիջոցների վեցերորդ փաթեթի իրավական տեքստերը։ Պատժամիջոցների ցուցակի պաշտոնական տեքստը նախատեսվում է հրապարակել ուրբաթ օրը՝ հունիսի 3-ին։

Մայիսի 31-ին ԵՄ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են Սբերբանկի վերաբերյալ որոշման մասին։ Նրանք հավելել են, որ երկար ժամանակ ձեռնպահ են մնացել այս սահմանափակող միջոցի ներդրումից՝ հաշվի առնելով, որ Սբերբանկը երկրի ամենամեծ վարկային հաստատությունն է»։

6741 | 0
Facebook