«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն և երգչուհի Շակիրան բաժանվել են։ Այս մասին հայտնում է El Periodico-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 45-ամյա երգչուհին իմացել է 35-ամյա ֆուտբոլիստի բազմաթիվ դավաճանությունների մասին, ինչի պատճառով էլ Պիկեն մենակ է ապրում իր հին բնակարանում։ Նշվում է, որ նրան հաճախ են տեսել գիշերային ակումբներում՝ կանանց ուղեկցությամբ։
Ֆուտբոլիստն ու երգչուհին հարաբերությունների մեջ են 2011 թվականից։ Զույգը երկու երեխա ունի: