Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարյուրավոր ռուս զինվորականներ հեռացվել են՝ Ուկրաինայում հրամանը չկատարելու համար 

00:48, հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ.
Հարյուրավոր ռուս զինվորականներ հեռացվել են՝ Ուկրաինայում հրամանը չկատարելու համար 

Ուկրաինայի հետ սահմանի մոտ տեղակայված մի քանի հարյուր ռուս զինծառայողներ մարտի 4-ին աշխատանքից ազատվել են հրամաններին չենթարկվելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աշխատանքից ազատման փաստաթղթի պատճենը։

Հրամանն ստորագրել է զորամասի հրամանատարը:

Այլ մանրամասներ թերթը չի հայտնում։ Մասնավորապես, չի նշվում, թե քանիսն են պաշտոնանկ արված զինվորականները և որ զորամասում են նրանք ծառայել։ Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ տեղյակ չեն՝ արդյոք նրանց նկատմամբ այլ պատժամիջոցներ կիրառվե՞լ են։

The Wall Street Journal-ի հրապարակումը նվիրված է ռուս զինվորականների՝ Ուկրաինայում կռվելուց հրաժարվելուն։

8212 | 1
Facebook