Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիդեռլանդներն ու Գերմանիան Հյուսիսային ծովում կսկսեն գազ արդյունահանել

21:18, չորեքշաբթի, 01 հունիսի, 2022 թ.
Նիդեռլանդներն ու Գերմանիան Հյուսիսային ծովում կսկսեն գազ արդյունահանել

Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ Գերմանիայի հետ համատեղ կմշակեն Հյուսիսային ծովում գազի նոր հանքավայր։

Աշխատանքի նիդեռլանդական մասի համար պետքարտուղար Հանս Ֆայլբրիֆն այսօր համապատասխան թույլտվություն է տվել։

Հանքավայրը գտնվում է Նիդեռլանդներին պատկանող Շիերմոննիկոգ և Գերմանիային պատկանող Բորկումի ափերի մոտ։ Ուստի հոլանդական ONE-Days ընկերությունը Գերմանիային հրավիրել է մասնակցելու այս ոլորտի զարգացման ծրագրին։

Սկզբում գերմանական կողմը դեմ էր այս կղզիներից 20 կմ հեռավորության վրա հորատմանը։ Սակայն ուկրաինական վերջին իրադարձությունները կարող են հանգեցնել գազի դեֆիցիտի, ինչը դարձել է մտափոխման պատճառ:

7657 | 0
Facebook