Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Ճշմարտությունը՝ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վերաբերյալ»․ Արամ Ավետիսյան

16:36, չորեքշաբթի, 01 հունիսի, 2022 թ.
«Ճշմարտությունը՝ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վերաբերյալ»․ Արամ Ավետիսյան

Վերլուծական աշխատանքի նպատակն է վերհանել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի ձեռքբերումները, բացթողումները, թերացումները և ազդեցությունը ՀՀ-ի տնտեսության ու զարգացման վրա, ինչպես նաև քաղաքական նպատակները։

2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավար են:

2006 թ. մարտի 27-ին «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և ՀՀ կառավարության միջև ստորագրվեց 235.65 միլիոն ԱՄՆ դոլարի հնգամյա համաձայնագիր` նպատակ ունենալով կրճատել գյուղական աղքատությունը գյուղատնտեսության ոլորտում կայուն ու տևական աճի ապահովման միջոցով: Համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ մտավ 2006 թ. սեպտեմբերի 29-ից:

Հնգամյա ծրագրի իրականացմամբ (2006 թ. սեպտեմբեր - 2011 թ. սեպտեմբեր) «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանը« («ՀՄՀ-Հայաստան») նպաստել է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420 հազար գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, նորոգման կարիք ունեցող մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր և երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ:

«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստվել են շուրջ 45 հազար ֆերմերներ` ծանոթանալով գյուղատնտեսական առաջավոր փորձին, տեխնիկական աջակցություն է տրամադրվել ջուր մատակարարող կառույցներին և 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ֆերմերներին և ագրոբիզնեսով զբաղվող

կազմակերպություններին: Ընդհանուր առմամբ «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» կողմից Հայաստանի ոռոգման և գյուղատնտեսության բնագավառներում կատարվել է շուրջ 177 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում նախատեսվել է հանրապետության 10 մարզերում թվով 96 համայնքների երրորդ կարգի ջրանցքների վերականգնում, որին համայնքները պետք է մասնակցեն 15 տոկոս համաֆինանսավորմամբ: Աշխատանքները կատարվել են մասամբ։

7 ջրամբարները, որոնք պիտի լինեին, չկան, 64 պոմպակայանների փոխարեն վերականգնվել է ընդամենը 17 պոմպակայան: 2008 թվականին ծրագրի կառավարման խորհուրդը որոշել է դոլարի արժեզրկման և շինարարության թանկացման պատճառաբանությամբ կրճատել ծրագրի ջրաշինարարական ծավալների մի զգալի մասը։

Մասնավորապես՝ ծրագրից կրճատվել է ճանապարհաշինական բաղադրիչը, ջրաշինարարական բաղադրիչը կրճատվել է գրեթե կիսով չափ նույնպես, ինչի մասին հանրությունը, չգիտես ինչու, շատ քիչ է տեղյակ։

«Ասպարեզ» ակումբը ՀՄԿ-ի ծրագրի առաջին երկու տարիներին ընդգրկված է եղել հիմնադրամի խորհրդում, «Ասպարեզ» ակումբը և շահառուների խորհրդում ընդգրկված ևս 46 այլ ՀԿ-ներ ծրագրի մեկնարկից երկու տարի անց դուրս են եկել խորհրդից` այդպիսով բողոքելով, իրենց ձևակերպմամբ, հասարակական հսկողություն իրականացնող խորհրդի ձևական գործունեության դեմ:

ԱՄՆ-ն «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական աջակցությունների համատեքստում ոչ միայն աջակցությունն է, այլև երկրի ներքին քաղաքական հարցերին միջամտելն է՝ թելադրելով սեփական քաղաքական օրակարգը։ Եվ պատահական չէ, որ 2008թ․ մարտի 1-ի դեպքերով պայմանավորված իրադարձությունների պատճառով մնաց անավարտ:

Քաղաքական նպատակներից կարելի է դիտարկել ոչ բավարար իրավագիտակցություն ունեցող գյուղական համայնքի բնակիչների շրջանում բարերարի կերպարի ենթագիտակցության ձևավորումը, ինչպես նաև ֆինանսական աջակցության քողի տակ քաղաքական նպատակների հետապնդումը:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը որդեգրել է քաղաքական խնդիրների առաջքաշում՝ հեղափոխական մթնոլորտի ստեղծում ու շիկացում, և արդյունքը ՀՀ-ի ինքնիշխանության վրա մեծ հարվածն է։

ՀԿ-ը հատվածի ներգրավումը ծրագրի մեջ` հասարակական հսկողություն ապահովելու համար, միաժամանակ օրինականացնում է նաև այդ սեկտորի ներկայացուցիչներին դրամաշնորհների անկաշկանդ տրամադրումը` նախապատրաստելով «գունավոր հեղափոխության» աջակիցների, որը իր նպատակին հասավ միայն 2018թ․-ին։

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը քաղաքական առումով կարելի է բաժանել 3 մասերի՝ ֆինանսական աջակցության տրամադրում ՝ գյուղատնտեսական ու ճանապարհաշինարարության քողի տակ, ինչպես նաև քաղաքական նպատակների իրականացում՝ մանիպուլացնելով գյուղական համայնքի բնակիչներին և ազդեցություն ՀԿ-ների անկախության վրա՝ ներգրավվելով քաղաքական կոնտեքստի մեջ և, ի վերջո, հարված տվյալ պետության ինքնիշխանությանը, մասնավորապես ՀՀ-ի ինքնիշխանության, որը փաստում է նաև միջազգային փորձը, որտեղ այս ծրագիրը իրականացվել է, մասնավորապես՝ Մոլդովա, Վրաստան, Կիրգիզիա, Ուկրաինա։

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի հիմնական արդյունքները ակնկալում են հետևյալում՝ ծրագրում ընդգրկված երկրների բնակչության շրջանում ԱՄՆ-ի բարերարի կերպարի ենթագիտական ըմբռնում` ինչն ի վերջո ստեղծում է «գունավոր հեղափոխություններին» առնվազն չհակադրվող հասարակության հատված։ Ծրագրի իրականացման արդյունքում ծրագրում ընդգրկված

երկրներում մեծացել է ԱՄՆ աշխարհաքաղաքական ազդեցությունը։ Ծրագիրը միջամտություն է իրականացնում այդ երկրների ներքաղաքական հարցերին` ինչով նաև` ներքին գործերին միջամտելու լրացուցիչ լծակներ է ստանում։ Ծրագիրը հետապնդում է նաև աշխարհաքաղաքական նպատակներ` նոր աշխարհակարգի ստեղծում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։

Հեղինակ՝ «Մենք հանուն Հայաստանի» ՀԿ-ի նախագահ Արամ Ավետիսյան

| | |
3932 | 1
Facebook