Կանադան պատժամիջոցներ է սահմանել 22 ռուսաստանցիների և 4 ընկերությունների նկատմամբ։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց թվում հայտնվել է նաև Ալինա Կաբաևան, ընդ որում, 1-ին համարի տակ։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով կառավարության պաշտոնական կայքին։
Նոր ցուցակը թվագրված է մայիսի 27-ով: Պատժամիջոցների տակ են հայտնվել՝
- Ռոսսելխոզբանկ,
- «Ինվեստորգբանկ»,
- Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի կառավարող ընկերություն,
- Ռուսական վենչուրային ընկերության կառավարիչ ընկերություն,
Ֆիզիկական անձանց լրացուցիչ ցուցակը՝ բաղկացած 22 հոգուց, գլխավորում է Ալինա Կաբաևան։