Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատժամիջոցները կտևեն շատ, շատ, շատ երկար». Իտալիայի վարչապետ

19:48, երեքշաբթի, 31 մայիսի, 2022 թ.
«Պատժամիջոցները կտևեն շատ, շատ, շատ երկար». Իտալիայի վարչապետ

Գազի և նավթի ներկրման վերաբերյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն շատ երկար ժամանակ, առևտրային ուղիները երկար տարիներ փոփոխված կմնան, «եթե ոչ՝ ընդմիշտ», ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։
     Ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, Դրագին ասել է, որ անհրաժեշտ է համաեվրոպական կապեր հաստատել բյուջետային քաղաքականության ոլորտում և այն ոլորտներում, որոնք «չեն բավականացնում, մասնավորապես՝ ռուսական նավթի և գազի»։
     «Եկեք չխաբվենք, այս պատժամիջոցները կտևեն շատ, շատ, շատ երկար: Իրավիճակի պատճառով փոխվելու են առևտրային ուղիները, հնարավոր է՝ երկար տարիներով, եթե ոչ՝ ընդմիշտ»,- լրագրողներին ասաց վարչապետը:

6804 | 0
Facebook