Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ելցինի փեսան լքել է Պուտինի խորհրդականի պաշտոնը. #Reuters

00:30, երեքշաբթի, 31 մայիսի, 2022 թ.
Ելցինի փեսան լքել է Պուտինի խորհրդականի պաշտոնը. #Reuters

Վալենտին Յումաշևը կամավոր սկզբունքով լքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականի պաշտոնը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր։

Գործակալության աղբյուրներից մեկը եղել է «Ելցին կենտրոն»-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Լյուդմիլա Տելենը, որի հոգաբարձուների խորհրդի կազմում է Յումաշևը։ Տելենը հայտնել է, որ Յումաշևը ապրիլին հրաժարական է տվել նախագահի խորհրդականի պաշտոնից: «Դա նրա նախաձեռնությունն էր», - ավելացրել է նա:

Reuters-ի մեկ այլ աղբյուր հաստատել է, որ Յումաշևը պաշտոնը լքել է ապրիլին։ Չի հաջողվել արագ մեկնաբանություն ստանալ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովից։

Վալենտին Յումաշևը 1997-1998 թվականներին աշխատել է որպես Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի վարչակազմի ղեկավար։ Ամուսնացած է Ելցինի դստեր՝ Տատյանայի հետ։ Այն, որ Յումաշևը կամավոր հիմունքներով Վլադիմիր Պուտինի խորհրդականն է, հայտնի դարձավ 2018 թվականի հունիսին։ Դմիտրի Պեսկովն, այնուհետև, բացատրել է, որ Յումաշևն այս պաշտոնում աշխատել է 18 տարի:

Նշենք, որ 2022 թվականի մարտին Անատոլի Չուբայսը հրաժարական տվեց Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից՝ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների գծով: Հաղորդվում էր, որ պատճառը նրա անհամաձայնությունն է եղել ուկրաինական պատերազմի հետ։ Այժմ Չուբայսը արտերկրում է, Ռուսաստանում սկսել են ստուգել նրա հաշիվները։

8534 | 0
Facebook