Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ունենք հինգ շատ վճռական օրեր»․ Իշխան Սաղաթելյան

23:18, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
«Ունենք հինգ շատ վճռական օրեր»․ Իշխան Սաղաթելյան

«Առաջիկա երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ պետք է կկրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք։ Հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք ա դիրքորոշում հայտնեն»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակից հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Երկուշաբթի օրվանից ժամը 11։00-ին բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի ուղղությունով գնալու ենք։ Հինգ օր ժամանակ ունենք՝ ամբողջական պատկերը ստանալու։ Հունիսի 3-ը ջրբաժան ա»,- նշեց նա։

«Հինգ օրվա մեջ հասկանում ենք ով՝ ով ա, իսկ ամսի 3-ին ժամը 16։00-ին մենք լինելու ենք խորհրդարանում»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ վաղը Ֆրանսիայի հրապարակում կլինեն տարբեր թեմաներով քննարկումներ։

5282 | 1
Facebook