Խնդրում ենք սպասել...

Համացանց

«4 տարում մի բալկոն չսարքեցին»․ Ոսկան Սարգսյան

22:18, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
«4 տարում մի բալկոն չսարքեցին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «2018 թվականի մայիսին Երևանի Ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի Կալինինի փողոցին նայող փայտե գեղեցիկ պատշգամբը փլվեց։ Պատշգամբի քանդման պատճառի մասին տարբեր վարկածներ կան։ Թանգարանի շենքը ՀՀ-ի կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է։ Դեպքից 4 տարի անց պատշգամբը չի վերականգնվել, նորոգման աշխատանքներ չեն կատարվել։ Փողոցին հարող հատվածը կապույտ պաստառով պատվել է, այդ մասով անցնող հետիոտներին դեպի Վանաձոր և հակառակ ուղղությամբ ավտոմեքենաները սպառնալիք են։ Արդարության համար նշեմ, որ երեկ շենքի ճակատային մասում, առաջին հարկում բանվորներ տեսա, որոնք ինչ-որ աշխատանքներ էին կատարում»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
5770 | 0
Facebook