Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ով դեմ է այդ փաստաթղթին, դեմ է Հայաստանին և Արցախին»․ Ի․ Սաղաթելյան

20:36, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
«Ով դեմ է այդ փաստաթղթին, դեմ է Հայաստանին և Արցախին»․ Ի․ Սաղաթելյան

«Մի քանի օր առաջ հայտարարեցինք, որ հրավիրում ենք ԱԺ արտահերթ նիստ մեր օրակարգով»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ, հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Տեքստի հիմնական դրույթները հետևյալն են․ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, չի կարող տեղի ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ, քանի դեռ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տածքում, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել Ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը չեղարկելու կամ Ցեղասպանության ուրացման հաշվին։

Պահանջել ենք նաև հստակ հայտարարել, որ Հայաստանի ինքնիշխան և ամբողջական տարածքից որևէ զիջում չի լինելու Ադրբեջանին, Հայաստանի տարածքում չի լինելու որևէ ճանապարհ միջազգային տրամաբանությամբ»,- նշեց նա։

«Երեկ երեկոյան հայտարարել են, որ չեն գալու, որովհետև պատրաստվում են հանձնել երկիրը։

Մենք հայտարարել ենք, որ ամսի 3-ը լինելու է ձեր քաղաքական գերեզմանը, որովհետև այն հայանպաստ փաստաթուղթը, որը դրված է սեղանին, որևէ հայ մարդ չունի որևէ բացատրություն այդ փաստաթղթին չմիանալու»,- ասաց Սաղաթելյանը։

«Առաջիկա օրերին մեր պայքարը կառուցվելու է դրա շուրջ։ ՀՀ բոլոր պետական հաստատությունները՝ հոգևոր, քաղաքական, մշակութային, ակադեմիական բոլոր խավերը, էլիտաները, հասարակական կազմակերպությունները պետք է հստակ արտահայտեն դիրքորոշում՝ կա՛մ կողմ են, կա՛մ դեմ են։ Սա է ջրբաժանը։ Ով որ դեմ ա այդ փաստաթղթին, դեմ ա Հայաստանին ու Արցախին»,- հավելեց նա։

3394 | 0
Facebook